Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Haydzayn.com: Պետական բյուջեով ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերում հնչում են ելույթներ, հանրայնացվում են գաղափարներ, որոնցով ուղղակիորեն ատելություն, անհանդուրժողականություն է քարոզվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հանդեպ, գրում է «Հայ ձայն»-ը։

Նախօրեին «Հանրային քննարկում» անունով հաղորդաշարի թեման էր «Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում», իսկ հրավիրված հյուրերից երկուսը վաղուց հայտնի են իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով: Նրանք բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը ու եթերը հեղեղեցին Եկեղեցին ու Քրիստոնեությունը վիրավորող արտահայտություններվ, Աստվածաշնչյան կեղծ մեկնաբանություններով, իրենց արհամարական պահվածքով վիրավորելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ քաղաքացիների կրոնական զգացմուքները:

Սոցիալական ցանցերը, մասնավորաբար ֆեյսբուքյան տիրությում հաղորդումը լուրջ քննադատության է արժանանում:

Մարդիկ անգամ հայտարարում են՝ եկել է Հանրային հետուստատեսությունը բոյկոտելու ժամանակը, քանի որ այլևս պետական բյուջեից սնվող հեռուստատեսության համար գործելակերպ է դառնում Հայոց եկեղեցին ծաղրելը:

Վերոնշյալ հաղորդմանը հրավիրված էր նաև Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր սուրբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հիշյալ հաղորդման առնչությամբ

Ներկայացնում ենք ստորև.

«Դատելով զանգերից և հաղորդագրություններից՝ այս հաղորդումը վրդովեցրել և զայրացրել է շատերիդ։ Բայց այս և այլ «հայտնի» մարդկանց հակաեկեղեցական կեցվածքը նոր չէ, քաղաքական նոր իրավիճակում կրկին ակտիվացել են իրավապաշտպաններն ու օտար աղբյուրներից սնվող անձինք։ Ավելի լայն համատեքստում՝ մեր եկեղեցու դեմ վերջին շրջանում աշխուժացած տարաբնույթ հարվածները պետք է դիտարկել արժեքային համակարգերի և ինքնության պահպանության պայքարի շրջանակներում։

Հակառակորդները շատ լավ հասկանում են, որ Հայոց Եկեղեցին տկարացնելու, վարկաբեկելու և ցեխ շպրտելու շնորհիվ կարողանալու են հաջողության հասնել այլ հարցերում ևս։

Ի՞նչ անել․ չպետք է լռել և թույլ տալ այս մարդկանց պղտորելու մթնոլորտը և խոսելու ժողովրդի անունից, պետք է միավորենք մեր բոլոր ուժերը, մոռանանք անձնական խնդիրները, քաղաքական հայացքները, չվախենանք խոսել քրիստոնեական մեր ինքնության մասին և պայքարենք հանուն այն հոգեմտավոր արժեհամակարգի, որը ստեղծվել է Հայոց Եկեղեցում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում