«Իրատես». ԵՄ-ում և Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին փոխելու հարմար թեկնածու չկա

«Իրատես». ԵՄ-ում և Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին փոխելու հարմար թեկնածու չկա

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները շարունակում են դիվանագիտական կորպուսի` փոխնախարարների, դեսպանների թարմացման, փոխատեղման գործընթացը. փոփոխությունների էստաֆետը շուտով կհասնի նաև ԵՄ-ում և Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին, որի նկատմամբ անվստահություն կա, որպես նախորդ ռեժիմի ներկայացուցչի, չնայած դեսպան Մարգարյանը փորձում է ամեն կերպ ստանալ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության բարեհաճությունը։

Ըստ մեր աղբյուրների` նրա փոփոխությունն այս փուլում նպատակահարմար չի դիտվել, նախ` հարմար թեկնածու չունենալու, ապա և` Եվրախորհրդարանի նոր ընտրությունների պատճառով. հիշենք` առաջիկայում ձևավորվելու է նոր եվրապառլամենտ, նոր եվրահանձնաժողով, ուստի որոշվել է հարցը լուծել ընտրությունների ավարտից հետո»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում