«Իրատես». «Ի՞նչը հերքենք»

«Իրատես». «Ի՞նչը հերքենք»

«Իրատես» թերթը գրում է. ««2019 թվականի փետրվարի 5-ին «Իրատես» թերթի «Ասում են…» բաժնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը»։ Ասողն էլ, ի դեպ, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն է և «սույնով» պահանջում է «այդ հրապարակման վերաբերյալ տպագրել հերքում»։

Ընդամենն այսքանը։ Ասում է ու պահանջում։ Հարգարժան պարոն Սիսեռյան, եթե չեք մանրամասնում և հիմնավորում, թե տեղեկատվության (ի գիտություն` ճիշտը տեղեկությունն է կամ տեղեկույթը) հատկապես որ մասը չի համապատասխանում իրականությանը և պահանջում եք ամբողջությամբ հերքել, հայտնի ֆիլմի հերոսի նման հիմա ո՞նց չասենք. «Ախր, որ իմանանք ինչն եք ուզում հերքենք, որ հերքենք` կհերքենք, բայց որ չեք ասում` ինչն եք ուզում հերքենք, որ հերքենք, ի՞նչը հերքենք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում