ՔՊ-ում ստիպված են լինելու հաստագլուխների սեփական բրիգադներ հավաքել

ՔՊ-ում ստիպված են լինելու հաստագլուխների սեփական բրիգադներ հավաքել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Դեռ դեկտեմբերին ընկերներով զրուցում էինք, եզրակացրինք, որ Նիկոլենք վաղ թե ուշ ստիպված են լինելու «Թավշյա հեղափոխության պահապանների կորպուս» (անունը պայմանական է) ստեղծել, քանի որ երկրի կառավարման գործը տապալելուն զուգահեռ ուժեղանալու է ժողովրդի դժգոհությունը, որը ստիպված են լինելու ճնշել նաև բռի մեթոդներով։

Ոստիկանությունում, բնականաբար, ապուշներ չեն, որ այսօրվա օրով այս տիպի քաղաքական արկածախնդրությունների մեջ թաթախվեն։ Համակարգում շատ լավ գիտակցում են, որ Նիկոլն իր ուզածին հասնելով՝ առաջինը զոհ է տալու իր համար «կեղտոտ գործն» անողներին։

Այնպես որ ՔՊ-ում ստիպված են լինելու հաստագլուխների սեփական բրիգադներ հավաքել, «կիսահասարակական» կարգավիճակով․․․

Ի դեպ, այդպիսի «հեղափոխական դրուժինաներ» վիրտուալ տիրույթում գործում են դեռևս ապրիլ-մայիսից, բայց որոշ նախանշաններ եմ տեսնում, որ կրվելով վիրտուալ տիրույթում, փորձելու են փողոցում խնդիր լուծել։

«Ախպե՛ր, դու հո պարանոյիկ չե՞ս։ Չի կարող այդպիսի բան լինել, Նիկոլը երդվում էր, որ իրենից մեծ ժողովրդավար այս երկրում չկա»։ Այո, ես պարանոյիկ եմ, և սա այն դեպքերից է, երբ ես ուրախ կլինեմ, եթե սխալվեմ։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում