AM | RU
USD
EUR
RUB

«Հարյուր, թե երկու հարյուր տարի կտևի՝ որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. ո՛չ հողի, ո՛չ գաղափարների». Թևան Պողոսյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, 168.am: «Անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է: Մեր կառավարության ծրագրում էլ այդ ընկալումը պետք է լինի: Ցանկացած մոտեցում, բարեփոխում պետք է միտված լինի մեր անվտանգության ամրապնդմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ անվտանգության կարևոր խնդիրներից մեկն էլ արցախյան հիմնախնդիրն է:

«Կառավարությունն արդեն հայտնել է իր մոտեցումները, որն է՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Հայաստանն Արցախին վերաբերող խնդիրների շուրջ չի բանակցելու, և դրա հետ միասին, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի բնակցության երաշխավորը, ապահովելու է նրա անվտանգությունը»,- նշեց Թևան Պողոսյանը:

Խոսելով Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ լինելու մասին՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահն ասաց, որ իր պատկերացմամբ՝ դա գալու է այն ժամանակ, երբ խոսելու ենք հարցի կարգավորման մասին:

«Մինչև այդ կարգավորման փուլը՝ անվտանգության թեմայով հազարավոր բանակցություններ կարող են տեղի ունենալ: Հայաստանը Տավուշի մարզում ու Նախիջևանում ևս ունի նույն ձևի առաջնագիծ: Արցախը մեր աստվածայինն է, ձեռք չենք տալու, Ադրբեջանի իշխանություններ, ցանկանո՞ւմ եք, գնացե՛ք, Արցախի իշխանության հետ նստեք, այս հարցերը քննարկեք: Իսկ Հայաստանը տարածաշրջանում ունի շահեր, որոնց շրջանակներում էլ պատրաստ է բանակցել:

Այս բանակցային դաշտի բաժանումն այսպես եմ պատկերացնում: Նիկոլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն՝ այդ քաղաքականությունը կյանքի կոչելու: Փաշինյանը չի հրաժարվելու իր ասածից, որովհետև դա է խոստացել, մենք էլ դրա համար քվեարկել ենք: Դրսում՝ հատկապես Ադրբեջանում, պետք է հասկանան, որ սա է լինելու ճանապարհը: Հարյուր թե երկու հարյուր տարի կտևի՝ որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. ո՛չ հողի, ո՛չ գաղափարների»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:

168.am-ի այն դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Ադրբեջանն Արցախի հետ բանակցային սեղան չի նստի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահը նկատեց.

«Հենց որ ասում են՝ երբեք չի համաձայնի, միանգամից փորձում եմ հիշել հարցի զարգացումը՝ սկսած 1921 թվականից: Սկզբում չէին բանակցում, 1988թ. եղավ հարցի բարձրացումը, կրկին չէին բանակցում կամ ստիպված Մոսկվա էին գնում խոսում, պատերազմ տեղի ունեցավ՝ իրենց կողմից սանձազերծված: Հայկական կողմը հաղթեց, և Ադրբեջանն ի՞նչ արեց. Բիշքեկում գնաց ստորագրեց եռակողմ փաստաթուղթ նաև Արցախի իշխանության հետ: Մնացած փաստաթղթերը, որոնցում չկան երեք ստորագրությունները, կյանքի չեն կոչվել: Հիմա, երբ ասում են՝ երբեք չի լինելու, ասում եմ՝ 1994թ. մայիսին արել եք: Կամ, որ ասում են՝ չեն գնա բանակցելու:

Կարող է՝ Ալիևը չգնա, ես հենց այնպես չեմ ասում 100-200 տարին: Եթե ցանկանում են, որ հարցը խաղաղ լուծում ստանա, դա միայն խաղաղ միջոցներով է, բանակցություններով: Ադրբեջանում մեծացրել են մի սերունդ, որը մեզ ատում է, Ալիևն էլ կրկին Երևան հասնելու մասին էր խոսում: Ինձ համար իմ Երևանի անվտանգությունը սկսվում է մեր հայրենի Ակնայից: Գուցե կգա այն սերունդը, որը կհասկանա, ինչ-որ բաներ կփոխի, կնստի ու կբանակցի, եթե ցանկանում է այդ բարդույթով չմեծանալ»:

Լրահոս
ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին «Փաստ». Առաջիկայում ՄԻԵԴ-ում նորանոր գործեր կլսվեն «ընդդեմ Հայաստանի» «Հրապարակ». Դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ «Իրատես». Ի՞նչ «նախապատմություն» է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «Հրապարակ». Ինչ են բացատրել պատգամավորներին ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում «Ժամանակ». Lրացուցիչ հարկային պարտավորություն՝ Ծառուկյանի գազալցակայաններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan