ՊՆ-ում ԵԱՀԿ պատվիրակության հետ քննարկվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը

ՊՆ-ում ԵԱՀԿ պատվիրակության հետ քննարկվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում