Վաղը և մյուս օրը տեղումներ չեն լինի

Վաղը և մյուս օրը տեղումներ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում` փետրվարի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ փետրվարի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը սպասվում են տեղումներ, 16-ի և 17-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում