«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանը չի կողմնորոշվում՝ որ հանձնաժողովում ընդգկրկվի

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանը չի կողմնորոշվում՝ որ հանձնաժողովում ընդգկրկվի

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովում։

Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր նաև նախորդ գումարման խորհրդարանում։ Հետաքրքիր է սակայն, որ երեկվա դրությամբ նրա անունն ԱԺ կայքում դեռևս գրված էր հին հանձնաժողովի անդամների կազմում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում