Գեւորգ Գորգիսյան.«Պարոն Փաշինյան, փոքրամասնության ձայնն անտեսելն ու արհամարհելը հղի է հետևանքներով»

Գեւորգ Գորգիսյան.«Պարոն Փաշինյան, փոքրամասնության ձայնն անտեսելն ու արհամարհելը հղի է հետևանքներով»

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Պարոն Փաշինյան, «Իմ Քայլի» հարգելի գործընկերներ, մեզ ճիշտ հասկացեք, մեր նպատակը ձախողումը չէ։ Մեր ուզածն իրական փոփոխություններն են, հին ավանդույթներից հրաժարվելը, քաղաքական նոր ավանդույթներ ձևավորելն ու ժողովրդավարական ինստիտուտներ հիմնելն է, քաղաքացիների հուսալքությունը բացառելը։

Անընդհատ նշում եք ժողովրդի կողմից ունեցած մեծ վստահության մասին, ուղղակի հիշեցնեմ՝ 1991թ․-ի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր քվեների 83%-ը, բայց խոստացված ժողովրդավարությանն այդպես էլ չհասանք։ Մի կրկնեք նախորդների սխալները։

Պարոն Փաշինյան, Դուք պետք է բոլորից լավ իմանաք, որ փոքրամասնության ձայնն անտեսելն ու արհամարհելը հղի է հետևանքներով։

Գեւորգ ԳՈՐԳԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում