Բակո Սահակյանը սահմանագծի տարբեր հատվածներում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

Բակո Սահակյանը սահմանագծի տարբեր հատվածներում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ:

Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում