«Հրապարակ». Ով կլինի Կանադայում ՀՀ նոր դեսպանը

«Հրապարակ». Ով կլինի Կանադայում ՀՀ նոր դեսպանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լևոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը ևս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, ի դեպ` Թրյուդոն միակն էր աշխարհի գերտերություններից (Կանադան G7-ի անդամ է), որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` դիվանագիտական կորպուսում շարունակվում է նոր թեկնածուների փնտրտուքը։ Սակայն կան մարդիկ, որոնք մերժում են առաջարկները, օրինակ՝ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ Վահրամ Կաժոյանը մերժել է Վիետնամում դեսպան աշխատելու առաջարկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում