Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհերի ընտանիքներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալի մխիթարությունն ու սփոփանքը բոլոր սգակիրների համար:

Շուտափույթ ապաքինում ցանկանալով ահաբեկչությունից տուժած վիրավորներին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված աջակից ու օգնական լինի Իրանի ողջ ժողովրդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում