Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները

Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու հայ-բրիտանական օրակարգն առավել հարստացելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը պետնախարար Դանքնին ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները և ընդգծեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ այդ առումով արժևորելով Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը:

Անդրադառնալով կառավարության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանի զարգացման օրակարգի գերակայություններն են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության խթանումը, նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կբացեն համագործակցության նոր հեռանկարներ:

Զոհրաբ Մնացականյանը և Ալեն Դանքնը մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում