AM | RU
USD
EUR
RUB

Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Վերջերս սոցցանցերում տարածվեց մի քարոզչական նյութ, որի շրջանակում բանախոսը բանից անտեղյակ երիտասարդներին բացատրում է, որ իբր բռնությանը հակված լինելու մեր ազգային խառնվածքի ձևավորման առաջնային նախադրյալը եղել է ադրբեջանցիներին իրենց տներից բռնությամբ վտարելու երևույթը: Հանուն ճշմարտության նկատեմ, որ, ի միջի այլոց, արձանագրվեց. «Դե դրանց նախորդել էին Սումգաիթի, Բաքվի դեպքերը և այլն»: Այդ տարիներին եղել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը և, ավելի քան, քաջատեղյակ եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, մասնավորապես բռնությա՞մբ են տեղահանել, թե հենց սումգաիթյան, գանձակի, բաքվի ու բազում այլ դեպքերից հետո երկրում անհարկի պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան:

Հարգելի երիտասարդներ, Ձեր խնդիրն է, թե որ տարբերակին հավատ ընծայեք, և գուցե իմ ասածը համոզիչ չթվա, սակայն ուզում եմ քարոզիչներին միայն մի հարց ուղղել. «Այդ ինչպե՞ս եղավ, որ «բռնությամբ» տեղահանված ադրբեջանցիներին հաջողվեց իրենց բնակարանների մեծ մասը վաճառել, ողջ կայքը, անգամ՝ կահույքը անվնաս տեղափոխել Ադրբեջան, մինչդեռ՝ Ադրբեջանից բռնագաղթված հայերը, ունենալով բազում զոհեր, ենթարկվելով հրապարակային բռնաբարությունների և այլն, չկարողացան անգամ իրենց ոսկեղենը և փաստաթղթերը իրենց հետ վերցնել»:

Մի ժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազը, հիշյալ քարոզիչի ոճի մեջ, մի տեղեկանք էր տարածել միջազգային կառույցներին, թե իբր Հայաստանում 203 մարդ են սպանել, կցել էր նաև «զոհերի» տվյալները: Մետ մեկ ամիս հետևողական աշխատանքի շնորհիվ իմ բաժնի դատախազների (նրանց մեջ էր նաև հետագայում ՀՔԾ պետ նշանակված պարոն Շահինյանը) միջոցով ապացուցեցինք, որ դա ակնհայտ կեղծիք է, որ այդ «մահացածները» ողջ առողջ հրաշքով հասել են Ադրբեջան, անգամ հետագայում իրենց ստորագրություններով տարաբնույթ գանգատներ են ուղղել Կրեմլ և այլն:

Այդ նույն դեպքերի խորապատկերում դեռևս իշխանության չեկած, այսպես կոչված, «ոչ ֆորմալ» ուժերը (այն ժամանակվա լեքսիկոնով արտահայտվեմ), ունենալով վստահելի տվյալներ, այնքան խելամիտ գտնվեցին, որ կարողացան իրենք նախաձեռնել որոշ բնակավայրերից հայերի տեղահանումը (օրինակ՝ Չարդախլուից), որպեսզի նրանք անխուսափելիոերն չենթարկվեն զանգվածային բռնությունների:

Չտարածվեմ, խնդրում եմ ուղղակի դատողություններ անելուց առաջ, փորձեք այդ չափազանց նուրբ հարցերի առնչությամբ ինքներդ համարժեք իրազեկված լինել և նոր միայն իմպերատիվ տեսակետ տարածել: Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ այդ դեպքերի իրավական ասպեկտներին, հաշվի առնելով, որ դրանք ակամա արդիական են դարձել: Նկատի ունեցեք, քաջատեղյակ եմ նաև ԽՍՀՄ գլխավոր դատախազությունից գործուղված քննչական խմբի գործունեության ամենաչնչին դետալներին անգամ: Մի խոսքով, չի եղել բռնություն, ուղղակի եկավ մի պահ, որ այլևս հանդուրժել հնարավոր չէր և հարկ էր կռվել, բայց ոչ թե խաղաղ բնակչության, այլ զինված հրոսակների դեմ, որոնց կազմում բնավ միայն ադրբեջանցիները չէին ...

Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք Ի պատասխան գյուղատնտեսների բազմաթիվ հարցումների Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի «Հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 25 Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan