Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում