Արամ Առաջինը պարգևատրել է Տիգրան Մանսուրյանին

Արամ Առաջինը պարգևատրել է Տիգրան Մանսուրյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նախօրեին Սուրբ պատարագից հետո Վեհարանի դահլիճում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ»-ի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։

Նախքան շքանշանի հանձնումը, Վեհափառն ասել է, որ ազգային արժեքները ժողովրդի գոյատևման երաշխքին են, յուրաքանչյուրն իր չափով և տարբեր ձևերով լծված է այդ արժքների տարածմանը։

Խոսքն ուղղելով Տ. Մանսուրյանին՝ Հայրապետն ասել է, որ կոմպոզիտորն իր ողջ կայնքը նվիրել է երաժշտությանը, նրա ստեղծագործությունները հնչել են Հայաստանի և համաշխարհային բեմերում։

«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներին և օտարներին փոխանցեցիք հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,- ասել է Արամ Առաջինը։

Տիգրան Մանսուրյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանն ու ասել, որ այս շքանշանն իրեն կմղնի սեղծագործել նոր թափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում