Արցախի կառավարությունը կբարեկարգի Կովսական-Կապան ավտոճանապարհը

Արցախի կառավարությունը կբարեկարգի Կովսական-Կապան ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այս տարի Արցախի կառավարությունը սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար:

Նոր ճանապարհը այլընտրանքային ուղի կհանդիսանա ՀՀ հետ, և կդառնա առևտրային նոր միջանցք` Սյունիքի մարզի հետ, էապես նպաստելով տնտեսության զարգացմանը:
Նշենք, որ Կովսական-Կապան ավտոճանապարհի՝ քաղաքապետարանից քաղաքապետարան երկարությունը 32 կմ է։ Ներկայիս գրունտային ճանապարհը դիտարկելի հեռանկարում ասֆալտապատվելու է։

Ավելացնենք նաև, որ այս տարի կկարգավորվի քաղաքային համայնքի ջրագիծը, որի միջոցով կլուծվի խմելու ջրի հարցը: Խնդրահարույց է նաև քաղաքային համայնքը բարեկարգելու և հին փլատակներից մաքրելու գործընթացը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում