ԱՄՆ-ն խոր ճգնաժամ է ապրում, հայտարարել է Պեսկովը

ԱՄՆ-ն խոր ճգնաժամ է ապրում, հայտարարել է Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը և գտնվում է խորը ճգնաժամում, հայտնում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ն դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը: Օրինակ՝ մեր նախագահը նախագահ է, անում է այն, ինչ ասում է և նա այնպես է անում, որ ուրիշներն անեն այն, ինչ նա ասում է: ԱՄՆ-ն խոր ճգնաժամում է, մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում են, բայց մենք նաև անհաբերությամբ սպասում ենք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայից դուրս բերել զորքերը:

2014 թվականից ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Սիրիայում և Իրաքում ԻՊ (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են իրականացնում, ընդ որում գործում են առանց երկրի պաշտոնական իշխանությունների համաձայնության: Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը հայտարարել էր զորքերի դուրս բերման մասին՝ առանց վերջնական ժամկետների հստակեցման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում