AM | RU
USD
EUR
RUB

Իրանում համոզված են՝ արցախա-ադրբեջանական սահմանը հօգուտ Ադրբեջանի երբևիցե չպետք է փոխվի. Վարդան Ոսկանյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի մյունխենյան հանդիպումը պետք է դրական գնահատել, որովհետև ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Արցախյան հարցը, որի շուրջ որոշակի նոր զարգացումներ կան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Իրանն այս հակամարտության գոտում սահմանակից պետություն է և, ըստ էության, ունի բացառիկ աշխարհագրական դիրք, որովհետև ընդհանուր սահման ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար հիմանխնդրի շուրջ առկա գործընթացների մասին Իրանին տեղեկություններ տրամադրելը մեր շահերից է բխում», - ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է բուն հիմնախնդրի շուրջ Իրանի դիրքորոշմանը, ապա այն, ըստ իրանագետի, չի փոխվել։

«Իրանցիները համարում են, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընթանա խաղաղ բանակցային ճանապարհով՝ դինվանագիտական հարթության մեջ։ Իրականության մեջ, ելնելով Իրանի շահերից, այս երկրում վճիռ կայացնող քաղաքական վերնախավը համենայն դեպս համոզված է, որ արցախա-ադրբեջանական սահմանը երբևիցե չպետք է փոխվի՝ հօգուտ Ադրբեջանի։

Երկրորդ, իրանցիները կտրականապես դեմ են այս տարածաշրջանում խաղաղապահ որևէ ուժի տեղակայմանը՝ կլինեն դրանք միջազգային մանդատով ուժեր, թե որևէ երրորդ պետության ներկայացուցիչներ։ Բնականաբար, Իրանն իր քաղաքականությունը կառուցում է այս մտայնությունից և տրմաաբանությունից ելնելով», - նկատեց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ հարևան երկիրը սահմանային անվտանգությունը դիտարկում է նախևառաջ սեփական շահերից ելնելով։

«Հայկական կողմից դե ֆակտո սահմանագծի վերահսկումը, որն ընդգրկում է Հայաստան-Իրան և Արցախ-Իրան սահմանային հատվածները, բխում է իրանական պետության շահերից՝ հաշվի առնելով բոլոր այն վտանգները, որոնք բխում են Իրանի հյուսիսային թյուրքալեզու նահանգներից», - ամփոփեց Վարդան Ոսկանյանը։

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա Ամերիկյան հեռուստաարտադրող ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող հոլովակներ նկարահանել Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ ՀՀ ՍԴ դատավորի թափուր պաշտոնին ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրելու ընթացակարգի վերաբերյալ Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են Արցախի ՊԲ. Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 9 արկ Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ Նոր Զելանդիայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան ԲՀԿ-ն օրինագիծ է ներկայացրել առաջնագծում պայմանագրայինների հերթապահության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan