Մոգերինին հայտնել է ԵՄ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին

Մոգերինին հայտնել է ԵՄ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Վենեսուելայի հետ հարաբերություններում կարող է կիրառել նոր պատժամիջոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է՝ ՏԱՍՍ-ը՝ այս մասին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է ԵՄ խորհրդի նիստից հետո ասուլիսի ժամանակ Բրյուսելում:

«Նոր մարդկանց սև ցուցակ գցելու հնարավորությունը միշտ կա և հնչել է: Եթե անդամ երկրներն առաջարկեն, մենք կքննարկենք և կքվեարկենք»,-ասել է Մոգերինին:

Նա նաև նշել է, որ գործող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե բնակչության, այլ կոնկրետ դեմքերի դեմ, որոնք հանրության կարծիքով պատասխանատու են բռնության և միջազգային նորմերի խախտման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում