Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ապարանի, Արագածի, Գավառի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում, փետրվարի 18-ի ժամը 20:00-ի դրությամբ, բուք է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում