«Հրապարակ». Թեժ պայքար սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար

«Հրապարակ». Թեժ պայքար սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա և հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու և այլն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն ունեցող անձը։ Հիշեցնենք, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում, մեծացել և կրթությունը ստացել է ԱՄՆ-ում և մեզանում հայտնի է որպես Պուտինի դեմ ակցիաների ջերմեռանդ մասնակից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում