«Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած

«Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում։ Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մարտի 5-ին, և միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այդ նախագծով, հիշեցնենք, նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը: Միաժամանակ սա ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարությունների աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան: Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով` իհարկե, կրճատումների սպասելիքով շունչները պահած»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում