«Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական

«Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց ՀԱԿ–ի կողմից հրապարակված մի ծավալուն հայտարարություն, որտեղ ամենաաչքի ընկնող թեզն այն էր, որ իշխանություններին առաջարկվում է մեկ տարվա ընթացքում կազմակերպել Սահմանադրական հանրաքվե և արդյունքում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առաջարկն արվել է վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո, որի մասին վերջինիս թիմակիցներն ընդհանրապես տեղյակ չեն եղել: Այսկերպ դաշտում փորձում են կազմակերպել յուրօրինակ թեսթ–դրայվ՝ հանրության ռեակցիան ստուգելու համար:

Մեր աղբյուրների պնդմամբ, Փաշինյանն ինքն էլ դեմ չէ վերադառնալ կիսանախագահական կառավարմանը և ընտրվել ՀՀ նախագահ: Հավաստի տեղեկություններով, այս գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով», որպեսզի դիտարկվի որպես արտախորհրդարանական ուժի կողմից արված կառուցողական դիսկուրս–առաջարկ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում