AM | RU
USD
EUR
RUB

Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին, հորդորելով «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»:

Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է հայկական դրոշը (իրականում՝ Կոլումբիայի), թքում վրան, հետո այրում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից «Ալիք Մեդիա»-ն տեղեկացել է, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին: Տղամարդը եղել է Վրաստանի քաղաքացի հանդիսացող ևս երկու ադրբեջանցու հետ, նրանք ներկայացել են որպես օտարերկրա զբոսաշրջիկներ ու նկարահանումներ են արել եկեղեցու բակում ու ներսում՝ չնայած եկեղեցու սարկավագն արգելել է նկարահանել:

Սրբազանն ասում է՝ տեսանյութի շարունակությունը, որ իբր թե եկեղեցու բակում տղամարդը հայկական դրոշ է վառում, մոնտաժված է, դա չի կատարվել ո՛չ բակում, ո՛չ էլ դրսի կողմից: Այդպիսի տարածք Սուրբ Գևորգի հարևանությամբ պարզապես չկա:

Վիրահայոց թեմը դեպքից օրեր անց նշված տեսանյութն ու նաև եկեղեցու անվտանգության տեսախցիկների նկարահանած նյութերն ուղարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն: ՆԳՆ-ն դեպքի կապակցությամբ գործ է հարուցել, եկեղեցու սարկավագը ներգրավվել է որպես գործով վկա: Քննությունը պարզել է, որ տեսանյութի հեղինակն Ադրբեջանի քաղաքացի է, արդեն պարզվել է նաև, երբ է եկել Թբիլիսի և երբ մեկնել, իսկ նրան ուղեկցող ևս երկուսը (այս տեսանյութում չեն երևում, նրանց ֆիքսել են Սբ. Գևորգի անվտանգության տեսախցիկները) Վրաստանի քաղաքացիներ են:

Թեմը նամակով դիմել է նաև արտաքին գործերի նախարարություն, տեղեկացվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ևս:

«Այս մարդու արարքը դատապարտելի է ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցիների համար: Ես զրույց եմ ունեցել նաև Վրաստանում գործող ադրբեջանական հոգևոր առաջնորդների հետ, ովքեր նույնպես դատապարտել են նման պահվածքը, ինչը կարող է ժողովուրդների միջև հակառակություններ ու լարվածություն բերել: Սա, հավանաբար, Ադրբեջանի որոշ գործիչների կողմից արվում է, որ Վրաստանին ներգրավեն ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության մեջ: Սրա ապացույցն է նաև Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած ցույցը, որն օդից ուղղակի արհեստածին շարժում էր՝ նպատակ ունենալով բորբոքել կրքերը,և Վրաստանին արհեստականորեն ներգրավել այս ամբողջի մեջ»,- ասում է թեմակալ առաջնորդը:

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan