ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում

ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԵՄ խորհուրդը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստաթուղթ, որով խոստանում է պայքարել այս ոլորտում չարաշահումների դեմ, որտեղ էլ որ այն լինի: ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Կամերունում, Մյանմարում, Պակիստանում ու Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների մշտական դարձած դեպքերի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։

Զեկույցում նշվում է «Ղրիմի և Սևաստոպոլի անեքսիայի մասին»: Բացի այդ, ԵՄ-ն խոսում է նաև «Ուկրաինայի արևելքում գտնվող շրջաններում խախտումների մասին»։

Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր 2018 թ.-ի զեկույցը, որում Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար դիմումների ու ընդդեմ պետության կայացված վճիռների քանակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում