AM | RU
USD
EUR
RUB

«Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դիվերսանտներ են, որոնք ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել են ազատազրկման Արցախի տարածքում ծանր հանցագործություններ կատարելու համար: Դ. Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման ԼՂՀ սահմանը ապօրինաբար հատելու, զենք զինամթերք կրելու, լրտեսության, գողության և անչափահաս Սմբատ Ցականյանին ազգային ատելության հողի վրա սպանելու համար: Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման նույն քրեական գործի շրջանակներում: Այդ թվում երկուսի համար էլ ծանրացնող հանգամանք է այն, որ հանցանքները կատարվել են կազմակերպված խմբի կազմով և ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Նրանց հետ է եղել նաև Հասան Հասանովը, որը սպանվել է ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալիս: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ վերջինս եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների սպա, ինչին արդեն իսկ համապարփակ անդրադարձ է կատարվել Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժում: Վերոնշյալ անձանց գործողությունների արդյունքում, բացի առևանգված և հետագայում սպանված Սարգիս Ցականյանի, նաև զոհվել է մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել մեկ կին:

Հարկ է նշել, որ Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը նախկինում ևս հատել են ԼՂՀ պետական սահմանը՝ «հետախուզություն իրականացնելու նպատակով». մասնավորապես առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Դ. Ասկերովի կողմից 2007թ. Քարվաճառում տեսանկարահանած մոտ 2 ժամանոց «հետախուզական» տեսանյութը, որտեղ վերջինս նշել է, որ 4-րդ անգամ է այցելում Քարվաճառ: Այս թեման ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հետևյալ թեզի շրջանակներում՝ «Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը որևէ հանցանք չեն կատարել, նրանք պարզապես իրենց հարազատների գերեզմաններն էին այցելում»: Այս թեզը, չնայած դրա դեմ բերված հայկական կողմի բազմաթիվ փաստարկներին, ադրբեջանական լրատվամիջոցներում գերակա և ճնշող դիրք ունի, ինչը կարելի է նշել, որ տեղ չի թողնում բազմակարծության համար և սույն դիսկուրսը մնում է միակողմանի ներկայացված, ինչը կարելի է որակել որպես անհիմն ժխտողականություն: Ադրբեջանական կողմի անհիմն ժխտողականությունը արտահայտվում է նաև այն կետով, որ, օրինակ, haqqin.az կայքը «Հայերը կամազի վարորդին ներկայացրել են որպես ադրբեջանցի հետախույզ» հրապարակման մեջ տեղադրել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ Դ. Ասկերովը, 2007թ. ապօրինաբար հատելով ԼՂՀ պետական սահմանը, ներխուժել է Քարվաճառի շրջան և այնտեղ զբաղված է եղել «լրտեսական գործունեությամբ», (մասնավորապես տեսանյութում երևում են նաև զենքեր, և մեկնաբանողը նշում է, որ «մի հայից ոչխար են գողացել»): Ադրբեջանական մեկ այլ՝ oxu.az կայքի հոդվածում, բացառապես ենթադրությունների հիման վրա կասկած է հայտնվում ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակված փաստական նյութերի, մասնավորապես զենքերի լուսանկարների հետ կապված, նշելով, թե «ադրբեջանական հետախուզությունը ավելի լավ զենքերով է զինված», պնդում է արվում, թե «դիվերսանտը դրոշով չէր գնա դիվերսիայի»: Այսինքն՝ փաստերի և տրամաբանական խեղաթյուրումների միջոցով փորձ է արվում կոծկել հայկական կողմի հրապարակած փաստական նյութերը:

ԼՂՀ դատարանի վճռի հիմքում ընկած փաստական նյութերի և Հանրային Հեռուստատեսության կողմից հրապարակված դիվերսանտների մոտ հայտնաբերված տեսանկարահանումների կադրերից հետո ադրբեջանական կողմի վերոնշյալ քարոզչական թեզը պարզապես չի դիմանում որևէ քննադատության: Հետևաբար, դրա փոխարեն հարկ ենք համարում առավել մանրամասն անդրադառնալ ադրբեջանական լրատվամիջոցներում և միջազգային հարթակներում ակտիվ քարոզչություն տանող որպես իրավապաշտպան ներկայացող Ահմադ Շահիդովի գործունեությանը: Վերջինս մասնավորապես օգտագործում է Դ. Ասկերովի որդուն՝ Քուրթօղլու Ասկերովին՝ «խղճահարություն» առաջացնելու համար: Զորօրինակ՝ 2017թ. սեպտեմբերի 11-22-ին Վարշավայում Ահմադ Շահիդովն ու դիվերսանտ Դիլհամ Ասկերովի որդին՝ Քուրթօղլու Ասկերովը, մասնակցել են ԵԱՀԿ նիստին: Դ. Ասկերովի որդին իր ելույթում փորձել է օգտագործել հետևյալ հուզական տարրերը, մասնավորապես՝ «թե բոլորն էլ երեխաներ ունեն, և ինչպես նրանք են ամեն երեկո ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ, այնպես էլ ինքն է ուզում տեսնել հորը, նստել նրա կողքին և զրուցել» [1]: Միայն թե նույն Քուրթօղլու Ասկերովը, նախևառաջ պետք է անդրադառնա իր հոր՝ Դիլհամ Ասկերովի կատարած քայլերի արդյունքում սպանված հարազատի, ընկերոջ, ամուսնու, հոր, որդու կորստի ցավին: Հատկանշական է, որ նույն Ա. Շահիդովը իր ֆեյսբուքյան հրապարակումներից մեկում նշել է, որ սույն անձինք Ադրբեջան վերադառնալու պարագայում կընկալվեն որպես «ռամիլսաֆարովներ»: Ուստի հարկ է արձանագրել, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայկական կողմի բերած փաստարկների նկատմամբ բացահայտ ժխտողականության հետ զուգահեռ, նկատվում է մարդու կյանքի արժեքը չգնահատելու ցավալի երևույթ՝ առկա հայատյացության համատեքստում:

Լրահոս
Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan