ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ մտադիր է այցելել Բաքու և Երևան՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցը քննարկելու համար, հայտնում է РИА Новости-ն:

«Ես պատրաստվում եմ այցելել Բաքու և Երևան մարտի առաջին կեսին՝ այս հարցերը քննարկելու համար, ես հրավերք ունեմ Հայաստանից և Ադրբեջանից», – ասել է նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում