ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Բերնի Սանդերսը հայտարարել է, որ 2020 թվականին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ցանկանում եմ, որ Վերմոնտի բնակիչներն առաջինն իմանան այդ մասին»,– ասել է Սանդերսը Վերմոնտ նահանգի Հանրային ռադիոյի եթերով:

Քաղաքական գործիչը նաև հավելել է. «2016 թվականի քարոզարշավի ընթացքում սկսեցինք քաղաքական հեղափոխություն, եկել է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կկայացնի, եթե համոզված լինի, որ նա կլինի «լավագույն թեկնածուն», ով կհաղթի Դոնալդ Թրամփին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում