Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին

Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողականմ աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ռուս սահմանապահներից մեկը շան օգնությամբ գտել է կորած քաղաքացու դին:

Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում սահմանապաhի շունը սկզբում գտել է կորած քաղաքացու հեռախոսը, իսկ 1.5 ժամ անց՝ նրա դին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում