AM | RU
USD
EUR
RUB

Հայ ժողովուրդը պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը. Բակո Սահակյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Բակո Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց եւ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը եւ կերտելով փառավոր հաղթանակներ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդպես շարունակվել այլեւս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու եւ հայ մնալու:

Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը:

Հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց եւ մեզ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը եւ կերտելով փառավոր հաղթանակներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է: Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության եւ սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման»,-ասված է Արցախի նախագահի ուղերձում:

 

Լրահոս
Քաղաքացիները դժգոհ են Նորագավիթի մաքսատան սպասարկումից Նվազագույն կենսաթոշակը՝ 25 հազար 500 դրամ ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan