Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին

Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը, խոսելով սիրիացիների մասին, նշել է, որ ներկայումս Թուրքիայում են գտնվում 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որոնց Թուրքիան չի պատրաստվում հետ ուղարկել:

Էրդողանը, Թուրքիայում բնակվող այլազգիներին անդրադառնալով, հիշատակել է նաև 100 հազար հայերին:

«Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մենք չենք պատրաստվում արտաքսել նաև նրանց»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում