Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից

Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Վարչապետի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:

Մասնավորապես, Սամվել Ռուբենյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից, Անուշավան Ղազարյանը՝ Գեղարքունիքի, Սերգեյ Սարուխանյանը՝ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում