Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը

Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ելույթում խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ հրթիռների տեղակայման պատասխանը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։

Պուտինի խոսքերով, այն կլինի «հայելային» ու «ասիմետրիկ»։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կստեղծի ու կտեղադրի այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն այն տարածքում, որտեղից սպառնալիք է գալիս, այլ նաև այնտեղ, որտեղ կգտնվեն որոշումների կայացման կենտրոնները՝ երկրին սպառնացող հրթիռային համակարգերի կիրառման վերաբերյալ։

«Այդ միջոցները կիրականացնենք անմիջապես»,-ասել է Պուտինը։

Պուտինը նաև ամերիկացի գործընկերներին խորհուրդ է տվել «թողնել պատրանքները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում