AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն իրականացրել է

 

«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարելիք այցին, ասել է. «Հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո:

ԵՄ-ն իր տրամադրվածությունը ներկայացնում է, նշում է, թե ինչի է պատրաստ, եթե երկիրը զարգանալու մեծ հավակնություններ ունի, բայց ինչո՞ւ է խոսվում նախաձեռնողականության և ակտիվության մասին, քանի որ, եթե չլինի աշխատանք Հայաստանի կողմից, համապատասխան ծրագրեր չմշակվեն, ի վերջո, սրանք մեծ գումարներ են, դրանց ճիշտ ծախսի համար հարկավոր են լուրջ ծրագրեր, լուրջ բարեփոխումներ, հստակ աշխատանք, դրանք ԵՄ անդամ երկրների հարկատուների գումարներն են:

Սա շատ պատասխանատու գործընթաց պետք է լինի: Կարծում եմ` ԵՄ-ում արդեն ներքաղաքական գործընթացները հաղթահարած իշխանությունից հստակ քաղաքական ծրագրեր են ակնկալելու, այս հարաբերությունների ճարտարապետը, ինչպես միշտ, ես և շատ պաշտոնյաներ նշում ենք, պետք է իշխանությունները լինեն: Եթե նրանք քաղաքական կամք ցուցաբերեն, այդ ծրագրերը կիրականացվեն և չեն մնա օդից կախված վիճակում»:

Նրա խոսքով՝ առաջիկա այցը պետք է լուրջ քաղաքական օրակարգ ունենա, որին պետք է պատրաստվեն ՀՀ-ում, քանի որ ԵՄ պաշտոնյաներն ուշադրությամբ լսելու են ՀՀ իշխանություններին:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, որ, ինչպես բոլոր ուղղություններով, Եվրոպական միության ուղղությամբ ևս ՀՀ իշխանությունները պետք է, գործին ծանոթանալուց բացի, բովանդակային աշխատանք իրականացնեն:

«Այդ պատրաստակամությունը տարբեր հարթակներում տարբեր մասշտաբի պաշտոնյաների կողմից հայտնվել է, ուստի հերթը Հայաստանի իշխանություններինն է: ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է, ավելին երբեք չի կարող անել և չի անի՝ այդ թվում՝ գտնվելով ընտրությունների շեմին: Հայաստանը պետք է ձև ու բովանդակություն տա ԵՄ-ի այդ քաղաքական կամքին: Մեծ ուշադրությամբ կհետևենք այն օրակարգին և ուղերձներին, որոնք ՀՀ իշխանությունները կանեն Բրյուսելում»,- ասել է նա»:

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan