«Հրապարակ». Վաշինգտոնը չեղարկե՞լ է Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ

«Հրապարակ». Վաշինգտոնը չեղարկե՞լ է Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տևական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի՞, և դրական պատասխան է ստացել։ Թեև ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը և մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն։

«Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար։ Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,- ասաց մեր աղբյուրը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում