«Ժողովուրդ». Պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին և գոհ չեն մնացել հանդիպումից

«Ժողովուրդ». Պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին և գոհ չեն մնացել հանդիպումից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային և անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ:

Եվ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս և այլևս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել և հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում