Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը

Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 23-ից նախատեսվող հումանիտար օգնությունից առաջ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: «Փետրվարի 21-ին ամբողջովին կփակվի Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը՝ մինչ նոր հայտարարությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Մադուրոն: Նրա ելույթը հեռարձակվել է Periscope-ի եթերում:

Նա նա չի բացառել Կոլումբիայի հետ սահմանի փակումը: «Կոլումբիայի հետ կապված ես ուսումնասիրում եմ այդ հնարավորությունը»,- ասել է Վենեսուելայի առաջնորդը:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրին հումանիտար օգնության մատակարարումները կսկսվեն փետրվարի 23-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում