«Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին

«Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրոյով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարարեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց։

Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ հսկելով։ Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև` մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում։ Ոմանք ստիպված են եղել բացատրագրեր գրել` ժամանակից շուտ գնալու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում