«Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը, որը բուժման ինտենսիվ թերապիա է անցնում «Նաիրի» ԲԿ-ում, գտնվում է բավականին լուրջ հսկողության տակ․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր։

«Չնայած ամեն ինչ անում են, որ բուժպերսոնալը և քաղաքացիական հիվանդները զենքերը չնկատեն, թաքցրած են պահում, բայց մեկ է` տպավորությունը շատ ճնշող է»,- ասացին մեզ:

Մանվելի մոտ ոչ մեկին, այդ թվում և հարազատներին, չեն թողնում:

Չեն թողնում նաև ԱԱԾ-ում իրեն բուժող բժիշկներին, միայն փաստաբաններն են ելումուտ անում։

«Տուլիկը հարազատներն ամեն օր տանում են ԿԳԲ, այնտեղից փոխանցում են Մանվելին»:

Բուժումներից նրա առողջական վիճակը որոշակիորեն կարգավորվել է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում