Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, փետրվարի 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 25-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում