AM | RU
USD
EUR
RUB

Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատական ակտերի վերանայումը ճիշտ է համարում միայն հստակ հանգամանքների առկայության ու ողջախոհության պայմաններում: Նա թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 22-ին նախարարն ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում:

«Եթե մենք բացում ենք գործերը, միջամտում ենք նաև այդ դատական ակտերով բավարարված մարդկանց իրավունքներին: Այժմ մի քանի հարյուր հազար գործեր են քննվում 230 դատավորի կողմից: Մեր մարդկային ու ֆինանսական ռեսուրսները պետք է համաչափ բաշխենք: Դատական գործը նորից չպիտի քննվի: Բացառություններ են նոր ի հայտ եկած փաստերը, կամ նոր ի հայտ եկած իրավունքները: Բացառություն կարող է լինել նաև այն դեպքում, եթե խաթարվել է արդարադատության բուն էությունը: Այս ամենը պետք է արվի ողջախոհ ձևով»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ կարող է ռեաբիլիտացիա իրականացվել որևէ խմբի նկատմամբ, սակայն նախ պետք է պարզել՝ արդյոք այդ խմբի բոլո՞ր դատապարտյալների վճիռներն են կայացվել խախտումներով:

Լրահոս
Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan