AM | RU
USD
EUR
RUB

Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: Վերջինիս վնասվել էր տեղանքում 4 տարի ընթացած թուրք-քրդական բախումների հետևանքով։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ Սուրում տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվել էին նաև մի շարք այլ պատմական կառույցներ, որոնցից մի քանիսն արդեն վերականգնվել են։ Դրանց շարքում է նաև Դիարբեքիրի հայկական բողոքական (այլ տվյալներով՝ կաթոլիկ) եկեղեցին։ Իսկ հայկական Սուրբ Կիրակոսի և քաղդեական Մար Պետյուն եկեղեցիների վերանորոգումը հնարավոր չի եղել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդ նպատակով տեղի համայնքային հիմնադրմանների ղեկավարության դիմումով, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 2 եկեղեցիների վերակառուցումը:

Սուր շրջանի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է, որ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն կմեկնարկեն գալիք ամիս։

Աղբյուրը հիշեցնում է, որ 1376 թվականին կառուցված այս եկեղեցին համարվում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլում ապրող, բայց արմատներով դիարբեքիրցիհայերի ստեղծած «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»-ի միջոցներով (70%) և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ (30%): Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն:

Լրահոս
Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan