Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ԱՄՆ սեյսմոլոգիական կենտրոնից:

Ցնցումները զգացվել են Պալորա քաղաքից 132 կմ դեպի արևելք:

Օջախը գտնվել է 132 կմ խորությամբ:

Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում