AM | RU
USD
EUR
RUB

Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: Մասնավորապես, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ: Ընդհանուր առմամբ գնի բարձրացումը կազմել է 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ դեռևս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր 50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Վերոնշյալ փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռևս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է: Այն ներառում է ներմուծումից մինչև իրացում գնագոյացման ողջ շղթան, ինչպես նաև շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը: Երեկ արձանագրված գնային բարձրացումը ևս կներառվի և կդիտարկվի ընթացիկ ուսումնասիրության շրջանակում:

«Նշենք, որ Հանձնաժողովը մշտապես վերահսկողություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է խոշոր տնտեսվարողների առկայությամբ: Բենզինի ներկրման և իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» և «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները: Հանձնաժողովը շարունակում է հետևել վերջիններիս գործունեությանը և մրցակցային հնարավոր խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»,-նշեց Գայանե Սահակյանը:

 

 

Լրահոս
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք Ի պատասխան գյուղատնտեսների բազմաթիվ հարցումների Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի «Հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 25 Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan