Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով

Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Եվս մեկ հիշեցում Գանդիից’ Փաշինյանին

Ժամանակին լրագրող,իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին’ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։
Պարզվում է ,որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա,իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա փաստորեն։

2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու,ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ
պետք է հիշի,որ գալու է նաև “դո սվիդանիա” ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է,երբ այն ինչ դու ասում ես և անում,գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի»։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հետևեք մեզ նաև Telegram-ում