Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ

Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բողոքել է այն բանից, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պորոշենկոյի խոսքով՝ ինքը Պուտինին զանգահարել է 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցի միջադեպից անմիջապես հետո։ «Նրան զանգահարելու վերջին փորձը իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր։ Ես ցանկանում էի հարցնել՝ ինչ է կատարվում, բայց նա չպատասխանեց, որովհետև ասելու ոչինչ չունի», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Դեկտեմբերի սկզբին Պուտինը հայտարարել է, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ չի ցանկանում նրա նախընտրական քարոզարշավին մասնակցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում