Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը

Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զաֆիրը չի բացառել Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Իդլիբը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել էր դեռևս 2015-ին: Այն Սիրիայի՝ ահաբեկիչների ու ապօրինի զինված խմբավորումների կողմից վերահսկվող վերջին շրջանն է համարվում:

«Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Երբեք ռազմական գործողություններ չենք ցանկացել ու աշխատել ենք խուսափել դրանից, քանի որ գիտենք, որ Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Մեր մյուս մոտեցումները ձախողվեցին, իսկ «Ջեբհաթ ան Նուսրա»-ն տարածքը վերահսկում է ավելի, քան երբևէ»,- ասել է արտգործնախարարը շվեյցարական Basler Zeutung թերթին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում