Պակիստանյան բանակը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ռազմական ագրեսիայի

Պակիստանյան բանակը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ռազմական ագրեսիայի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին՝ մեկնաբանելով Քաշմիրի ուղղությամբ հնդկական ռազմաօդային ուժերի հարվածները, հայտարարել է, որ պակիստանյան բանակը պատրաստ է պատասխան տալ ցանկացած ռազմական ագրեսիայի, հայտնում է Geo TV-ն:

«Մենք շարունակում էինք աշխարհին ասել, որ սա կարող է տեղի ունենալ…նրանք այսօր Պակիստանի դեմ ագրեսիա են իրականացրել… Պակիստանն ինքնապաշտպանության և համապատասխան պատասխանի իրավունք ունի», – ասել է նա:

Պաշտոնյան հայտնել է, որ երկրի վարչապետ Իմրան Հանը նախարարների հանդիպում է գումարել իրավիճակը քննարկելու համար, որն առաջացել է Հնդկաստանի կողմից համաձայնագրի խախտման հետևանքով:

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը երեքշաբթի վիճելի Քաշմիրում՝ Հնդկաստանն ու Պակիստանը բաժանող սահմանի շրջանում, հարվածներ են հասցրել գրոհայինների ճամբարներին:

Հարվածները փետրվարի 14-ին Ջամու և Քաշմիր նահանգում բանակային շարասյան պայթեցման արձագանքն էին, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 40 հնդիկ զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում