Թուրքիան խոստացել է գնել C-400-ներ, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին

Թուրքիան խոստացել է գնել C-400-ներ, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվի ռուսական C-400 զինիթահրթիռային համակարգերի գնումից, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN Turk-ին:

Նա ընդգծել է, որ C-400-ների գնման հարցը փակված է, և նշել է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր խոստումից:

«Մեզ չի վերաբերում այն, ինչ ուրիշներն են ասում», — հայտարարել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում